ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Էրդողանից հանդիպման առաջարկ ստացե՞լ է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված տարբեր ձևաչափի հանդիպումներից առանձնացնել կոնկրետ մեկը։ Այսօր ընտրատեղամասի մոտ քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետը` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով։
«Ամենատարբեր առաջարկներ և գաղափարներ կան, ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը։ Խնդիրն այն է, որ դա միակ գաղափարը չէ, որպեսզի ես վերաբերմունք արտահայտեմ։ Մենք, կարծում եմ, պետք է ամբողջության մեջ նայենք»,– նշել է Փաշինյանը` մեկնաբանելով` արդյոք Էրդողանից արդեն առաջարկ ստացվել է, թե՞ ոչ։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոկտեմբերի 5-ին կստորագրվի՞ փաստաթուղթ. Փաշինյանը պատասխանում է
Վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք կստորագրվի փաստաթուղթ հոկտեմբերի 5-ին՝ Գրան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». Փաշինյան
«Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում՝ պանելային քննարկման ժամանակ, անդրադարձել է Լեռնայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զորքեր կուտակելով` Ադրբեջանը փորձում է մեզ ինչ-որ բաներ պարտադրել. Ալեն Սիմոնյան
«Բաքուն փորձում է ճնշում գործադրել Երևանի վրա՝ զորքեր կուտակելով դեպի սահման, պարբերաբար գնդակոծելով հայկական դիրքերը և...