Լեհաստանի իշխանությունները Բելառուսի հետ սահմանին պատնեշ կառուցելու մրցույթ են հայտարարել. Կամինսկի
Լեհաստանի իշխանությունները ձեռնամուխ են եղել Բելառուսի հետ սահմանին Բուգ գետի վրա պատնեշ կառուցելու հարցի մշակմանը և մրցույթ են հայտարարել: Այս մասին հայտնել Է հանրապետության ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նախարարի խոսքով՝ էլեկտրոնային հսկման համակարգերով հագեցած պատնեշի երկարությունը կկազմի 172 կիլոմետր:
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ բոլոր շահագրգիռ ընկերությունները կարող են իրենց ծառայություններն առաջարկել մինչև սեպտեմբերի 22-ը: Ըստ առկա ծրագրերի՝ մրցույթը կավարտվի նոյեմբերի կեսերին։ Ցանկապատի կառուցումը նախատեսվում է սկսել արդեն այս տարի։
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները
ԿԸՀ տվյալներ. բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները 1. Հանրային ձայն - 22․431 (9.68%) 2. ՔՊ - 75․463 (32.57%) 3. ԱՀԿ - 2595...
«Ադրբեջանը ստեղծել է լրացուցիչ տեղական շրջափակումներ բոլոր շրջաններում». Բեգլարյան
Ադրբեջանը վերահսկողության տակ է առել ԼՂ-ի որոշ համայնքներ, ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ ևս, հայտնել է ԼՂ նախկի...
Արցախի ներկայացուցիչն ասել է՝ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա. ՌԻԱ Նովոստի
Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամա...
ԼՂ-ում խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել. մանրամասներ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել։ Այս մասին հայտնել է ՌԴ իրավապահ մար...