Զելենսկին կհանդիպի Բայդենի հետ
Վլադիմիր Զելենսկին ծրագրում է հաջորդ շաբաթ հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, երբ կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային։
Միաժամանակ հեռուստաալիքը նշում է, որ դեռ պարզ չէ, թե որտեղ կկայանա հանդիպումը՝ Նյու Յորքում, որտեղ կանցկացվի Գլխավոր ասամբլեան, թե Սպիտակ տանը։
Իր հերթին Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնում է, որ ԱՄՆ նախագահն ու Զելենսկին կհանդիպեն Գլխավոր ասամբլեայի ավարտից հետո։ Վերջին անգամ Բայդենն ու Զելենսկին հանդիպել են հուլիսին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։
Ավելի վաղ Politico-ն, վկայակոչելով դիվանագետներին, հայտնել էր, որ Զելենսկին հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին կարող է հայտնվել Ռուսաստանի ներկայացուցչի հետ նույն սեղանի շուրջ։ Ինչպես հրապարակմանը հայտնել է Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան, Զելենսկին հույս ունի աջակցություն ստանալ այլ երկրներից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի, ինչպես նաև օտարերկրյա առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան տեղի կունենա սեպտեմբերի 19-ից 26-ը։
Նմանատիպ հոդվածներ
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2 ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցու...