ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցավով եմ հիշում, երբ արցախցիները օգնություն խնդրեցին, աշխարհը նախընտրեց չլսել. Քոքս

«Ես և իմ գործընկերը բազմաթիվ անգամներ եղել ենք ՀՀ-ում ու 30 տարի առաջ գրել ենք մի զեկույց, թե ինչ էր տեղի ունենում այդ օրերին Ղարաբաղում: 30 տարի անց, դժբախտաբար, իրավիճակը Ղարաբաղում չի բարելավվում»,- այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն ու հավելել, որ Արցախից հետո Հայաստանի հերթն է:

 

 Քերոլայն Քոքսը նշել է, որ վշտացած է միջազգային գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա, ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ: 

 

Հետևաբար նա հարց բարձրացնում` ով կարձագանքի, եթե Բաքուն հավակնություն ունենա Երևանի, Զանգեզուրի կամ Սևանա լճի նկատմամբ:

 

«Ինձ միշտ ապշեցնում է այն միաձայնությունը, որով դուք կիսում եք մի ընդհանուր նպատակ, այն է՝ ապրել խաղաղ, արժանապատիվ և անվտանգ ձեր իսկ սեփական հողում։ Այդ բաղձանքը շարունակում է լցնել իմ սիրտը։ Հիշում ենք ղարաբաղյան առաջին պատերազմի սարսափները, ես այնտեղ եմ եղել անձամբ և տեսել Ադրբեջանի կողմից ձեր ժողովրդին հասցված հսկայական տառապանքը։ Անձամբ եմ ականատես եկել, թե ինչպես է Ադրբեջանի կողմից օրեկան 400 գրադ արձակվում Ստեափանակերտի վրա, տեսել եմ, թե ինչպես է 500 կգ-անոց ռումբ ընկնում քաղաքացիական տների վրա։ Մեծ ցավով եմ հիշում, երբ արցախցիները օգնություն կանչեցին, աշխարհին կանչեցին, աշխարհը նախընտրեց չլսել։ Շատ ազգեր իրենց ականջները փակեցին, այդպիսով էլ ավելի սատարեցին մեղավորներին՝ անպատիժ կերպով շարունակելու իրենց բռնություններն ու սպանությունները», - ասել է բարոնուհին։

 

 Հիշեցնենք՝ նախօրեին նա այցելել էր Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ, երկար ժամանակ է, կանգնած են մարդասիրական օգնության բեռնատարները: 

 

Մանրամասները` տեսանյութում: