Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Սեպտեմբերի 16-18-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին արևմտյան է, 2-4 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում սեպտեմբերի 15–ի գիշերը եղել է 12-14 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +24...+26 աստիճան։
[9ceadffcd127b00dc52e3f2eb17e9311.png]
[022c41c1d555d851a025ac02c5e0205d.png]
Նմանատիպ հոդվածներ
Twitter-ը նոր գործառույթ է ներդրել
X սոցիալական ցանցը (նախկինում՝ Twitter-ը) ներդրել է հավանումները թաքցնելու գործառույթ։ Այս մասին հայտնել է սոցցանցի սեփա...
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա
Սեպտեմբերի 4-9-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպաս...
Թուրքական լիրան դոլարի նկատմամբ հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան կրկին ռեկորդ է սահմանել արժույթը դոլարի նկատմամբ հասել է պատմական նվազագույնի` մեկ դոլարի դիմաց հասնելով...
Առաջիկա օրերի եղանակը․ որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում` Oգոստոսի 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 30-ին, սեպտեմբերի 1-3-ին առանձին շրջաններում...