
ԱՄՆ-ը 2024 թվականին երկրում ահաբեկչական հարձակումների բարձր ռիսկ է կանխատեսում

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը (DHS) կանխատեսել է, որ 2024 թվականին երկրում ահաբեկչական հարձակումների բարձր ռիսկ կլինի։ Ակնկալվում է, որ երկրից դուրս գործող արմատական խմբավորումները կփորձեն վերականգնել իրենց նախկին ազդեցությունը, ասվում է գերատեսչության տեղեկագրում։
«Դեպարտամենտն ակնկալում է, որ ԱՄՆ-ում արմատականացված անձանց կողմից բռնության սպառնալիքը կմնա բարձր, բայց հիմնովին չի փոխվի՝ առաջին հերթին դրսևորվելով անհատների կամ փոքր խմբերի հարձակումների տեսքով»,- ասվում է փաստաթղթում։
Ըստ գերատեսչության, թեև ԱՄՆ-ը որոշակի հաջողությունների է հասել ահաբեկչության դեմ պայքարում, միջազգային ահաբեկչական խմբավորումները, ինչպիսիք են «Ալ-Քաիդան» և ԴԱԻՇ-ը` կփորձեն վերականգնել իրենց ազդեցությունը: Փորձագետները կարծում են, որ ահաբեկիչները կձգտեն հարձակումներ իրականացնել արտասահմանից։
Մայիսին ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը (DHS) արդեն նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ը կարող է ակնկալել բռնության աճ 2024 թվականի նախագահական ընտրություններից առաջ: Ամերիկայի հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն նաև ընդլայնել էր հակառուսական պատժամիջոցները, ավելի քան 20 մարդ և տասնյակ ընկերություններ ենթակա են նոր սահմանափակումների։ Ցուցակում ներառվել են АвтоВАЗ-ը, Москвич-ը և այլն: