Պուտինն ընդունել է Կիմ Չին Ընի հրավերը՝ այցելելու Հյուսիսային Կորեա
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Վլադիվոստոկ այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր երկիր։ Պուտինն ընդունել է հրավերը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առանձնազրույցի ընթացքում Կիմ Չեն Ընը Պուտինին հրավիրել է այցելել Հյուսիսային Կորեա։ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել այս հրավերը։ Բոլոր պայմանավորվածությունները կշարունակվեն դիվանագիտական խողովակներով», - Պեսկովի խոսքերն է մեջբերում РБК պարբերականը։
Պեսկովին նաև հարց են տվել կողմերի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ։
«Ռազմատեխնիկական համագործակցությունը պատկանում է փոխգործակցության բավականին զգայուն ոլորտների կատեգորիային։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Հյուսիսային Կորեան մեր հարևանն է, և մենք մտադիր ենք զարգացնել հարաբերությունները բոլոր հնարավոր ոլորտներում, ինչն էլ կանենք», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը երկու առաջնորդների հանդիպումն անվանել է «շատ և շատ կառուցողական»։ Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։ Մասնավորապես, հոկտեմբերին նախատեսվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Փհենյան։ Հուլիսին Հյուսիսային Կորեա էր մեկնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նմանատիպ հոդվածներ
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն. USAID-ի ղեկավար
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակն արագորեն վատանում է: Այս մասին X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգայ...