Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումը` համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը հայտնվել է համաշխարհային լրատվամիջոցմների առաջին էջերում։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը չորեքշաբթի ժամանել է «Վոստոչնի» տիեզերակայան։ Պուտինի հետ նրանք ստուգել են Անգարա տիեզերական հրթիռային համալիրի արձակման մեքենայի հավաքման ընթացքը, Անգարա արձակման համալիրի կառուցումը և «Սոյուզ-2» տիեզերական հրթիռային համալիրի արձակման համալիրը։
Washington Post. ՌԴ նախագահի և Հյուսիսային Կորեայի ղեկավարի հանդիպումը ակնհայտ ուղերձ է պարունակում, այն է, որ առաջնորդները մինչև վերջ կաջակցեն միմյանց՝ հերքելով իրենց աշխարհից մեկուսացնելու ԱՄՆ-ի փորձերը։
The Economist. Պուտինն ու Կիմ Չեն Ընը կարող են պայմանավորվել Հյուսիսային Կորեայից զենքի մատակարարումների շուրջ Ուկրաինայի համար դժվար պահին, երբ հակահարձակման ցավալիորեն դանդաղ առաջընթացը նոր հարցեր է առաջացնում նրա մարտավարության և Արևմուտքի վճռականության վերաբերյալ:
New York Times. Հյուսիսային Կորեայի հետ ավելի սերտ կապեր ցուցադրելու Ռուսաստանի նախագահի որոշումը ցույց տվեց ԱՄՆ-ին Ուկրաինային աջակցության հետևանքները։ Միջուկային զինաթափման թեման գործնականում չի քննարկվել։
Իտալական La Repubblica թերթը, բրիտանական Sky News հեռուստաալիքը և Guardian թերթը նույնպես տեքստային հեռարձակումներ են իրականացնում Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ ղեկավարների հանդիպման մասին։
Բանակցությունները չեն անտեսել նաեւ արաբական հրապարակումները, մասնավորապես, հանդիպման մասին գրել են Al-Jazeera և Al-Arabiya հեռուստաալիքները, ինչպես նաև Al-Sharq Al-Ausat թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար. Միլլեր
Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով սեպտեմբերի 14-ին Երևանում էր, շարունակում է զբաղվել...
Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում. Պեսկով
«Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ: Մենք դա կանենք նա...
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...
Լավրովը` հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ շ...