Գործընթացը փակուղում չէ, որքան էլ բարդ է իրավիճակը. Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղում չէ։ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով «Խաղաղության պայմանագրի» շուրջ գործընթացներին։
«Որևէ մեկը չի ասել, որ այդ խաղաղության փաստաթուղթը հեշտ է տրվելու, որովհետև բազմաթիվ դրվագներում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները հեռու են իրարից»,– ասաց նա։
Հովհաննիսյանը հիշեցրեց` 5–րդ շրջափուլն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը առաջարկներով փոխանակվում են, և այժմ ստացել են Ադրբեջանի առաջարկները։
«Այդ առաջարկները կուսումնասիրվեն մեր կողմից, և ըստ այդմ կլինի հետագա պրոցեսը։ Գործընթացը շարունակվում է, ոչ մի գործընթաց փակուղում չի գտնվում, որքան էլ բարդ է իրավիճակը և սահմանին որոշակի կուտակումներ կան»,–հավելեց ՔՊ քարտուղարը։
Ինչ վերաբերում է Հայաստանի առաջարկներում նշված կետերին` Հովհաննիսյանը նշեց, որ դրանք վերաբերում են փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչմանը, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության իրացմանը, ՀՀ ինքնիշխանության և սուվերենության պահպանմանը։
«Նշվածի տակ կան բացվածքներ ու դետալներ, որոնք այս պահին հրապարակային խոսելու ենթակա չէ։ Մինչ այս պահը դեռևս չի հաջողվում մոտարկել մոտեցումները այս առումով։ Հայտնի է, որ փոխադարձաբար պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մայիսին, բայց մինչև այս պահը այդ պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել»,–նշեց նա։
Խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր հերթին հավելեց, որ տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը թեպետ կա, բայց գրավոր ձևակերպումը, որը ՀՀ–ն կարող է ամրագրել խաղաղության պայմանագրով, այս պահին Հայաստանին չի բավարարում։
Ինչ վերաբերում է Հայստանում Վագներականների հնարավոր գտնվելու լուրերեին, ապա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի խոսքով, ԱԱԾ-ն չի կարող վագներականների մասին լուրերի կողքով անցնել, պետք է ճշտեն բոլորը:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն. USAID-ի ղեկավար
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակն արագորեն վատանում է: Այս մասին X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգայ...