Բրազիլիան կարող է դուրս գալ Միջազգային քրեական դատարանից Պուտինին չձերբակալելու մասին հայտարարությունից հետո
Բրազիլիայի արդարադատության և հասարակական անվտանգության նախարար Ֆլավիո Դինոն ասել է, որ Բրազիլիան կքննարկի Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու հարցը: Այս մասին գրում է Correio Braziliense–ն:
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նախարարին հարցրել են նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի խոսքերի մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բրազիլիայում չի ձերբակալվի։
«Նախագահ Լուլան ճիշտ է զգուշացրել, որ կա անհավասարակշռություն, երբ որոշ երկրներ հավատարիմ են Միջազգային քրեական դատարանի իրավասությանը, իսկ մյուսները՝ ոչ, օրինակ՝ Միացյալ Նահանգները, Չինաստանը և այլ երկրներ», - ասել է Դինոն:
Նա ընդգծել է, որ անհավասարակշռությունը կարող է հանգեցնել որոշ երկրների կամքի պարտադրմանը մյուսներին։ Նախարարը նաև ասել է, որ բոլոր երկրները, որոնք ՄԱԿ-ի անդամ են, պետք է վերանայեն Հռոմի կանոնադրությունը, որով սահմանվել է դատարանի ստեղծումը, որ հասնեն հավասարության։
Նմանատիպ հոդվածներ
Շնորհավորելու շատ բան չկա. Փաշինյանը՝ Արցախի նախագահին չշնորհավորելու մասին
Կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերո...
Ասել եմ՝ այո. Փաշինյանը կրկնում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում վերահաստատել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86.600 քառակուսի կմ տարածք...
Վլադիմիր Պուտինն իրավիճակից տեղեկացված է. Նիկոլ Փաշինյան
Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։ Այդ...
Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար. Փաշինյան
Հանրայինի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի...