Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիմ Չեն Ինը գնացքով ժամանել է ՌԴ. կադրեր են հրապարակվել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան, Telegram-ի ալիքում հայտնել է բնական պաշարների նախարարության ղեկավար և ԿԺԴՀ-ի հետ առևտրի, տնտեսական, գիտական ​​և…

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան, Telegram-ի ալիքում հայտնել է բնական պաշարների նախարարության ղեկավար և ԿԺԴՀ-ի հետ առևտրի, տնտեսական, գիտական ​​և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Կոզլովը։ Հայտնում է Ria.ru-ն: 

 

Կոզլովի խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել Պրիմորսկի երկրամասում՝ ԿԺԴՀ-ի հետ սահմանին, Թումաննայա գետի վրայով անցնող կամրջի վրա։


ՌԴ  Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, նախատեսվում է առաջնորդների անհատական ​​շփում, բանակցություններ երկու պատվիրակությունների միջև, որոնց կմասնակցի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: 


Հյուսիսային Կորեայի առաջնորդը Վլադիվոստոկ էր եկել 2019 թվականի ապրիլին։ Այդ այցը նրա առաջին այցն էր Ռուսաստան՝ 2011 թվականին պաշտոնը ստանձնելուց հետո։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250