ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր հարցին, թե ինչ պիտի անեք, պատասխանել են՝ կկռվենք. Պուտինը` ՀՀ-ին առաջարկի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակված է, քանի որ Հայաստանն ինքը ճանաչել է այն որպես Ադրբեջանի մաս: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում:
«Մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները, դա արդեն լավ հայտնի է, թաքցնելու բան չկա։ Հայաստանը վերահսկում էր 7 շրջան, որոնք նրա վերահսկողության տակ էին հայ-ադրբեջանական հայտնի հակամարտությունից հետո։ Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ պայմանավորվել այնպես, որ 2 շրջանները ՝ Քարվաճառն ու Լաչինը, փաստացի մնան Հայաստանի իրավազորության տակ, բայց Հայաստանի ղեկավարությունը դրա հետ չհամաձայնեց, չնայած մենք փորձում էինք համոզել հայերին դա 10-15 տարի շարունակ: Մեր հարցին, թե ինչ պիտի անեք, պատասխանել են՝ կկռվենք»,- ասել է Պուտինը։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում՝ պանելային քննարկման ժամանակ, անդրադարձել է Լեռնայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». Փաշինյան
«Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոկտեմբերի 5-ին կստորագրվի՞ փաստաթուղթ. Փաշինյանը պատասխանում է
Վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք կստորագրվի փաստաթուղթ հոկտեմբերի 5-ին՝ Գրան...
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...