Փաշինյանը հերքում է, որ ՔՊ–ն քարոզարշավի համար գումար է բաժանում և վարչական ռեսուրս կիրառում
Կան ուժեր, որոնք ակնհայտորեն հույս ունեն, որ Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում Հայաստանում հնարավոր կլինի անկայունություն կամ իշխանության, կառավարման ճգնաժամ մտցնել: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը:
Իր խոսքով՝ դա երևում է ընտրություններին մասնակցող մի շարք ուժերի շեշտադրումներում։
Նա նաև հերքել է պնդումները, որ ՔՊ-ն քարոզարշավին վարչական ռեսուրս է կիրառում և գումարով մարդկանց է ներգրավում։
Նրա խոսքով՝ այդ գործելակերպը հակասում է ՔՊ-ի էությանն ու արժեհամակարգին:
«Դրա համար ՀՀ-ում կա քրեական օրենսգիրք, և յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա քննության: Որպես կուսակցության վարչության նախագահ՝ կարող եմ ասել, որ մենք ոչ միայն չենք կարող այդպիսի գործելակերպ ունենալ, այլև ցանկացած նման վարվելակերպ կունենա օրենքով սահմանված գնահատական ու արձագանք: Իհարկե, եթե հանկարծ չպարզվի, որ խոսքն օրինական գործունեության մասին է, որովհետև, եթե լինեն դեպքեր, որ խոսքը գովազդային հոլովակների մասով որոշակի աջակցություն ստանալն է, դա բոլորովին ուրիշ իրավիճակ է: Բայց այն, ինչ ՀՀ-ում նկատի է ատնվել և առնվում՝ փող բաժանել և այլն, դա չի կարող մեր կուսակցության գործելակերպը լինել, քանի որ դրանով մեր էությանը կվնասենք», - հայտարարել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Շնորհավորելու շատ բան չկա. Փաշինյանը՝ Արցախի նախագահին չշնորհավորելու մասին
Կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերո...
Ասել եմ՝ այո. Փաշինյանը կրկնում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում վերահաստատել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86.600 քառակուսի կմ տարածք...
Վլադիմիր Պուտինն իրավիճակից տեղեկացված է. Նիկոլ Փաշինյան
Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։ Այդ...
Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար. Փաշինյան
Հանրայինի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի...