Հայաստանը ԱՄՆ-ի վաղեմի գործընկերն է. Մեթյու Միլլերը` հայ–ամերիկյան զորավարժությունների մասին
ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է հայ–ամերիկյան զորվարժություններին՝ շեշտելով, որ այն պետական գործընկերության շրջանակներում է իրականացվում և կապված չէ որևէ այլ գործողության հետ։
«Մենք պարբերաբար մարզվում և գործում ենք մեր գործընկերների հետ կողք կողքի՝ մարտական պատրաստվածությունը պահպանելու համար, և մենք շարունակաբար բարելավում ենք մեր զինված ուժերի միջև փոխգործակցությունը: Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է և 2003 թվականից Պաշտպանության նախարարության պետական գործընկերության ծրագրի շրջանակներում ամուր հարաբերություններ է պահպանում Կանզասի ազգային գվարդիայի հետ: Այնպես որ, ոչ, դա սովորական վարժություն է, որը ոչ մի կերպ կապված չէ որևէ այլ գործունեության հետ»,– նշել է նա:
Անդրադառնալով ՌԴ արձագանքին, Միլլերը նշել է․ «Կարծում եմ, որ հաշվի առնելով, որ վերջին տարիներին Ռուսաստանը ներխուժել է իր երկու հարևանների տարածք, պետք է զերծ մնա տարածաշրջանի երկրներին անվտանգության միջոցառումների վերաբերյալ դասախոսություններ կարդալուց»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...
Լավրովը` հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ շ...
Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին Փաշինյանի հետ կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում,...
Շառլ Միշելն ու Էրդողանը առանձնազրույցի ժամանակ քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ G20 գագաթնաժողովի շրջանակներում քննարկել է սև...