ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր արձագանքը պետք է լինի մաքսիմալ կոշտ. Ավինյանը` նախընտրական վիճակից օգտվողներին
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Երևանում նախընտրական վիճակից օգտվողներին, ովքեր փորձում են տարատեսակ ինքնակամ շինություններ կառուցել․
«Նախընտրական շրջանում Երևան քաղաքում փորձեր են կատարվում ժամանակը օգտագործել տարբեր ինքնակամ շինություններ կառուցելու համար։ Մեր արձագանքը պետք է լինի մաքսիմալ կոշտ։ Ոչ միայն պետք է կասեցվի դա, այլև պետք է քանդվի, ու՝ մաքսիմալ արագ»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը։
«Օգոստոս ամսվա ընթացքում իրականացվել են 31 քանդման աշխատանքներ, որոնցից 8-ը բենզալցակայաններ են։ Թումանյան 39 հասցեում կառուցված վերնահարկը ամբողջությամբ ապամոնտաժվել է։ Այս պահին սկսում ենք Արամի 60 հասցեում իրականացնել քանդման աշխատանքները»,- նշեց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը։
Ըստ Ասատրյանի՝ Արամի 60 հասցեում՝ Եղիշե Չարենցի թանգարանի շենքի վերնահարկում, հունիսի 3-ին անօրինական շինություն է կառուցվել։ Այսօր առավոտյան էլ, համապատասխան փորձագիտական տվյալները ստանալուց հետո, սկսվել են քանդման աշխատանքները։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում՝ պանելային քննարկման ժամանակ, անդրադարձել է Լեռնայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». Փաշինյան
«Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոկտեմբերի 5-ին կստորագրվի՞ փաստաթուղթ. Փաշինյանը պատասխանում է
Վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք կստորագրվի փաստաթուղթ հոկտեմբերի 5-ին՝ Գրան...
Լավրովը` հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ շ...