Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ում ենք գտնվում, ոչ թե «КВН»-ում․ Արթուր Խաչատրյանը՝ ՏԿԵՆ փոխնախարարին

ԱԺ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը օրինագիծը զեկուցող ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին հարցրել է, թե ծառայողական մեքենաների քանակի ինչպիսի միտում է…

ԱԺ նիստի ընթացքում  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը օրինագիծը զեկուցող ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին հարցրել է, թե ծառայողական մեքենաների քանակի ինչպիսի  միտում է  արձանագրել Հայաստանում։

 

Փոխնախարարը պատասխանել է, որ կոնկրետ թվեր չի կարող հիմա ասել, բայց Կառավարության համապատասխան որոշման մեջ նշված են դրանք։

Ընդդիմադիր պատգամավորին էլ խորհուրդ է տվել որոշման նախագիծը բացել և ծանոթանալ թվերին՝ խոստանալով օրինագծի  երկրորդ ընթերցման ժամանակ այդ վիճակագրությունը թվերի տեսքով ներկայացնել։

 

Արթուր Խաչատրյանը պատասխանել է, որ իր անելիքների մասին լավ գիտի։

 

«Հույսերը պահեք Ձեզ, ԱԺ-ում ենք գտնվում, ոչ թե  «КВН»-ում։ Խնդրում եմ՝ զեկուցողին ասեք, որ հարգանք դրսևորի և իմանա՝ որտեղ է գտնվում»,- վրդովվեց Խաչատրյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250