Երևանում գողացել են պաշտոնյայի ավտոմեքենայի վրացական համարանիշները և թողել տելեգրամ ալիքի հասցե
Երևանում գողացել են ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի ավտոմեքենայի վրա տեղադրված վրացական համարանիշները․ գողերը թողել են Տելեգրամ ալիքի հասցե: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ սեպտեմբերի 6-ին, Երևանի բնակիչ, 32-ամյա Տաթև Մկրտչյանը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք գողացել են իր բնակության վայրի շենքի բակում կայանված իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի վրացական համարանիշները։
«Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբի Տ․ Մկրտչյանը հայտնել է, երբ տեսել է, որ մեքենայի համարանիշները գողացել են, ինքը նկատել է, որ դիմապակուն փակցված է եղել ինչ-որ Տելեգրամ ալիքի հասցե իր հետ կապ հաստատելու համար, որպեսզի համարանիշները գումարի դիմաց փոխանցեն իրեն»,- գրում է կայքը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Մի քանի օր Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով
Սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է...
Վրացական համարանիշներով ավտոմեքենաներ ներմուծող վարորդների հետ ՊԵԿ-ից առայժմ որևէ մեկը չի հանդիպել
Վրացական համարանիշներով ավտոմեքենաներ ներմուծող վարորդների հետ, որոնք բողոքում են նոր նախագծից, ըստ որի վրացական պետհամա...
Խուզարկվում է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի ծնողների տունը
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանի տանը խուզարկություն է արվում։ Այս մասին տեղեկանում ենք A...
Փոքրիկ Մխիթարի օրորոցից հայտնաբերվեց հանցավոր ճանապարհով ձեռք բերված Արցախի դրոշ․ փաստաբանը հեգնում է
44-օրյայում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի տան խուզարկությունն ավարտվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել...