Ավստրիան դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը և կոչ է արել մշակել Անկարայի հետ Բրյուսելի համագործակցության նոր ձևաչափ։ Կանցլերն այս մասին ասել է Die Welt պարբերականին տված հարցազրույցում:
«Մենք կողմ ենք Անկարայի և Բրյուսելի հետագա մերձեցմանը, սակայն չենք կարող պատկերացնել Թուրքիայի լիարժեք անդամակցությունը ԵՄ-ին», - ասել է Նեհամերը։
«Կարևոր է, որ մենք ազնվորեն վերաբերվենք միմյանց, իսկ դա ներառում է նաև ԵՄ-ին անդամակցելու շուրջ երկար տարիներ սառեցված բանակցությունների պաշտոնական դադարեցում և բարիդրացիական համագործակցության նոր հայեցակարգի մշակում»,-նշել է նա։
Այս համատեքստում կանցլերը հանդես է եկել ԵՄ-ի և Թուրքիայի միջև նոր գործընկերության ստեղծման օգտին՝ հիմնված «փոխադարձ վստահության և տնտեսական ու քաղաքական հարցերի շուրջ համագործակցության վրա»։ Նա շեշտել է, որ Թուրքիան շարունակում է մնալ ԵՄ-ի համար շատ կարևոր գործընկեր։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը կոչ էր արել արագացնել ԵՄ-ին իր երկրի անդամակցության գործընթացը։
Հիշեցնենք՝ Թուրքիան ԵՄ-ին անդամակցության թեկնածու է եղել 1999 թ․-ից: Կողմերի միջև այդ հարցի շուրջ բանակցությունները պաշտոնապես սկսվել են 2005 թ․-ին։ Die Welt-ը հիշեցնում է, որ 2018 թ․-ից բանակցությունները դադարեցվել են՝ հաշվի առնելով Թուրքիայում օրենքի գերակայության և հիմնարար ժողովրդավարական իրավունքների շարունակվող խախտումները։
Նմանատիպ հոդվածներ
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն. USAID-ի ղեկավար
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակն արագորեն վատանում է: Այս մասին X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգայ...
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...