Գերմանիայի հավաքականն առաջին անգամ դարձել է բասկետբոլի աշխարհի չեմպիոն

Գերմանիայի հավաքականն առաջին անգամ դարձել է բասկետբոլի աշխարհի չեմպիոն:Փասայում (Ֆիլիպիններ) Mall of Asia Arena ստադիոնում Գերմանիայի հավաքականը 83:77 հաշվով հաղթել է Սերբիայի ընտրանուն"Եզրափակիչ խաղի ընթացքում 28 միավոր է վաստակել միավոր պաշտպան Դենիս Շրյոդերը, որը եղել է ամենաարդյունավետ խաղացողը։

 

Սերբիայի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը հարձակման գծի պաշտպան Ալեքս Ավրամովիչն է եղել՝ վաստակելով 21 միավոր։
Գերմանիայի հավաքականը հաղթել է առաջնության բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ ԱՄՆ-ի հավաքականի հետ խաղում (113:111):
 Սերբիայի հավաքականը պարտվել է Իտալիայի դեմ խաղում, սակայն 95։86 հաշվով հաղթել է Կանադային։
Շրյոդերը հանդես է գալիս նաև NBA-ի Լոս Անջելես Լեյքերսի կազմում։ NBA-ի Orlando Magic թիմում է հանդես գալիս նաև Ֆրանց Վագները, որը Սերբիայի հետ խաղում վաստակել է 19 միավոր։