ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դա հանցագործություն էր պետության նկատմամբ. Փաշինյան

Երևանի Կարեն Դեմիրճյանիանվան Մարզահամերգային համալիրի մոտ տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի արձանի բացումը: Բացման պաշտոնական արարողությանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

 

Ըստ նրա` անկախությունից հետո մենք շատ ավելի քիչ բան ենք ստեղծել Հայաստանում, քան` եղել է անկախությունից առաջ Կարեն Դեմիրճյանի օրոք:

 

Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ողբերգությանը՝  Փաշինյանը նշել է, որ դա հանցագործություն  չէր անձանց նկատմամբ, դա հանցագործություն էր պետության նկատմամբ:
 

«1998 թվականին կոմպիտ ընտրախախտումներ եղան, սակայն 1999 թվականին ճշմարտությունը հաղթեց: Ես չեմ ուզում հավատալ, որ այն ձեռքը որը կրակել է կարեն Դեմիրճյանի վար որեւէ հոգեւոր կապ կարող է ունենալ հայ ժողովրդի հետ, որովհետեւ դա հանցագործություն  չէր անձանց նկատմամբ, դա հանցագործություն էր պետության  նկատմամբ: Հայ ժողովրդի եւ այդ թվում իմ ցանկությունն է, որ շատ լավ կլինի եւ պատիվ կբերի հայ ժողովրդին, որ մենք պատասխաններ տանք՝ ինչու եւ ինչպես դա տեղի ունեցավ եւ մենք տանք պատասխաններ»,- նշել է նա:

 

Մանրամասները` տեսանյութում: