Պայքար է սկսվել «Վագներ»-ի հիմնադիր Պրիգոժինի ժառանգության համար
Պայքար է սկսվել «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ժառանգության համար:
Սանկտ Պետերբուրգի դատարններից մեկում վարույթ է սկսվել: Դաշնային ռեգիստրի համաձայն, գործարարի մահվան ամսաթիվը նշված է 2023 թվականի օգոստոսի 23-ին, հենց այս օրը Տվերում վթարի ենթարկվեց Պրիգոժինի բիզնես ինքնաթիռը:
Որպես ժառանգորդ հանդես են գալիս Պրիգոժինի մայրը՝ Վիոլետտան, կինը՝ Լյուբովը, երկու դուստրերը՝ Պոլինան և Վերոնիկան, և որդին՝ Պավելը։
Լրատվամիջոցները գրում են, որ Պրիգոժինը ռուսական «Կոնկորդ» ընկերությունների խմբի սեփականատերն է, որը ներառում է սննդի, լրատվամիջոցների և շինարարական ընկերություններ։ Ենթադրվում է նաև, որ Պրիգոժինը պատկանում էր Aurum ՍՊԸ-ի 49%-ին՝ Aurum Production կինոընկերությանը:
Անանուն մնալու պայմանով աղբյուրը հայտնել է, որ վագներականների մահացած առաջնորդի կամքով, նրա գրեթե ողջ ունեցվածքը անցնելու է 25-ամյա որդուն՝ Պավելին։ Աղբյուրը նաեւ կարծիք է հայտնել, որ մասնավոր ռազմական ընկերության հիմնադրի որդին «գտնվում է որոշակի անձանց ազդեցության տակ, և նրան դժվար է անկախ գործիչ անվանել»։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են Երևանում գիշերային հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևանում իրականացված հրավառության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունում նախաձեռն...
Քիմ Քարդաշյանը Արցախի հարցով կրկին դիմել է ԱՄՆ կառավարությանը
Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը կրկին բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության դեմ իրական...
Ռուսաստանում վերջին 10-ը տարվա ընթացքում արդյունահանել են ամենախոշոր ադամանդը
Ռուսաստանում՝ Սախայի Հանրապետությունում (Յակուտիա), «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը, «Մայաթ» ադամանդի հանքավայրում, վերջին 10 տար...
Ռուսաստանի քաղաքացիներին արգելվել է անձնական սմարթֆոններով և մեքենաներով մուտք գործել ԵՄ. ՌԲԿ
Ռուսաստանի քաղաքացիներին արգելվել է Եվրամիության երկրներ մուտք գործել անձնական սմարթֆոններով, ավտոմեքենաներով և կոսմետիկ...