Քիմ Քարդաշյանը Արցախի հարցով կրկին դիմել է ԱՄՆ կառավարությանը
Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը կրկին բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության դեմ իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին՝ կոչ անելով միջազգային հանրությանն անհապաղ միջամտել իրադրությանը։
Քարդաշյանը X սոցիալական հարթակում կիսվել է Rolling Stone պարբերականում սեպտեմբերի 8-ին իր և ամերիկահայ բժիշկ, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի հոդվածով, որում կոչ էին անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին դադարեցնել ևս մեկ ցեղասպանություն՝ այս անգամ Արցախում։
«Ցավալի է, որ Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանության հնարավորությունն ավելի է մեծացել հիմա՝ քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումների պատճառով, ամիսներ տևած շրջափակումից և սովի մատնելուց հետո։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանն ու միջազգային հանրությանը՝ անհապաղ միջամտել՝ կանխելու հումանիտար աղետը»,- գրել է Քիմ Քարդաշյանը։
[05c71b671e505ebfb35e3072eed938d1.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Կարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է
Քյոխը ողջ է: Համացանցում տեղեկություններ էին տարածվում այն նմասին, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է այս պահին Ստեփանակերտում
«Վիճակը շատ փիս է, քաղաքում հիմա կրակոցների ձայներ կան, «Ազատությանը» փոխանցեց Ստեփանակերտի բնակիչներից մեկը՝ նշելով, որ...
Ձերբակալվել են Երևանում գիշերային հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևանում իրականացված հրավառության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունում նախաձեռն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Ստեփանակերտի օդանավակայանի տարածքից
Համացանցում տեսանյութ է տարածվել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքից։ Ավելի վաղ Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորել էր...