Ադրբեջանը տեղեկատվական գրոհը սկսում է հենց երեկոյան ժամերին․ Տաթևիկ Հայրապետյան
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Տեղակատվական գրոհի զոհ չդառնալու մի քանի պարզ կանոն՝ Միշտ ստուգեք տեղեկատվության աղբյուրը, սկզբնաղբյուրը, ամիս ամսաթիվը: Մի տարածե՛ք պատահական, չստուգված, խուճապ առաջացնող լուրեր: Մի տարածե՛ք անհասկանալի, չստուգված թելեգրամյան ալիքների լուրեր: Մի տարածե՛ք դեսպանատների հին հայտարարությունները որպես նոր: Եթե անգամ տեսել եք սոցիալական տիրույթում, անպայման ստուգեք դեսպանատան կայքում, ստուգեք ամսաթիվը: Եթե լեզուն չգիտեք, օգտագործեք Google translate: Միշտ հիշե՛ք, տեղեկատվական պատերազմի պայքարի կարևոր բաղադրիչ է: Ադրբեջանը գրոհը սկսում է հենց երեկոյան ժամերին: Նպատակը՝ ստուգել հանրության դիմադրությունը, խոցելիությունը, ստուգել համապատասխան կառույցների աշխատանքը: Կառույցները ցավոք, չեն աշխատում, հանրությունն էլ սկսում է խուճապի մատնվել: Դրա համար հորդորում եմ՝ եղեք զգոն, գիտակից, մի տրվեք քարոզչական ծուղակներին:
|
Նմանատիպ հոդվածներ
«Հասանք»․ Իոաննիսյանն ահազանգում է՝ ՔՊ-ականները հարձակվել են դիտորդի վրա
Հասանք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են իր մասնագիտական պարտականությունները կատար...
«Ucom» որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի․ Սամվել Մարտիրոսյան
«Ucom» որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի (կարծես թե, ռոումիգի հետ կապ չունի): Այս մասին ֆեյսբո...
Կոռնիձորում հումանիտար շտաբ է բացվելու
Կոռնիձորում Արցախի ժողովրդի համար հումանիտար շտաբ է բացվելու, հայտնում է 24news.am-ը։ Նշենք, որ այսօր դեպի Լաչինի...
Հայկական ԶՈՒ տեղաշարժի վերաբերյալ տարածվող տեսանյութը նկարել է բլոգեր Միկա Բադալյանի կինը
Համացանցում հայկական ԶՈՒ տեղաշարժի վերաբերյալ տարածվող տեսանյութը, որն ակտիվորեն շրջանառվում է նաև ադրբեջանական մեդիատիր...