Հայկական ԶՈՒ տեղաշարժի վերաբերյալ տարածվող տեսանյութը նկարել է բլոգեր Միկա Բադալյանի կինը
Համացանցում հայկական ԶՈՒ տեղաշարժի վերաբերյալ տարածվող տեսանյութը, որն ակտիվորեն շրջանառվում է նաև ադրբեջանական մեդիատիրույթում, տեսանկարահանել է բլոգեր Միկա Բադալյանի կինը։ Ըստ Auroranews-ին հասած տեղեկությունների՝ կինը ռուսաստանի քաղաքացի է։ Տարածվող տեսանյութում լսվում է, որ ավտոշարասյան վարորդներից մեկը նույնիսկ բղավում է՝ «մի նկարիր», սակայն անարդյունք։
Նշենք, որ ցանկացած նման տեսանյութի տարածումը թշնամին օգտագործում է մեր դեմ և փորձում իր սադրանքներն արդարացնել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Սյունիքում 7 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ բլոգեր Միկա Բադալյանը և Sputnik Արմենիա ռադիոյի աշխատակից Աշոտ Գևորգյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Հասանք»․ Իոաննիսյանն ահազանգում է՝ ՔՊ-ականները հարձակվել են դիտորդի վրա
Հասանք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են իր մասնագիտական պարտականությունները կատար...
«Ucom» որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի․ Սամվել Մարտիրոսյան
«Ucom» որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի (կարծես թե, ռոումիգի հետ կապ չունի): Այս մասին ֆեյսբո...
Կոռնիձորում հումանիտար շտաբ է բացվելու
Կոռնիձորում Արցախի ժողովրդի համար հումանիտար շտաբ է բացվելու, հայտնում է 24news.am-ը։ Նշենք, որ այսօր դեպի Լաչինի միջանց...
Ադրբեջանը տեղեկատվական գրոհը սկսում է հենց երեկոյան ժամերին․ Տաթևիկ Հայրապետյան
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Տեղակատվական գրոհի զոհ չդառնալու մի քանի պարզ կանոն՝ Մ...