ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունվար-փետրվարին մի հատ խանութ չի մնալու ՀՀ-ում, եթե «Վայլդբերիզը» չփակեն. բողոքի ակցիա

Տնտեսվարողները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության մետ` բողոքելով «Վայլդբերիզ» ընկերության գործունեության դեմ։ Նրանք «Վայլդբերիզ»–ին մեղադրում են իրենց առևտրին խոչընդոտելու համար։

 

Ըստ ցուցարարների`«Վայլդբերիզ»–ը փլուզելու է իրենց  փոքր բիզնեսը, որի հետո պայթելու է բանկային համակարգը:

 

«Դպրոցի սեզոնի մեր ամբողջ առևտրի 80-% ապրանքը չենք վաճառել: Խնդիր չկա թող Վայլդբերիսը գա մեր ապրանքը առնի:

Մինչև Վայլդբերիսի հայտնվելը մենք նորմալ աշխատել ենք, հիմա միջին և մանր բիզնեսի մեջ կռիվա, մեզանից փող են ուզում, մենք չենք կարողանում տալ, չի վաճառվել, ոնց տանք: Եթե ձմեռային սեզոնին «Վայլդբերիզը» մնացած լինի, հունվար-փետրվարին ՀՀ-ում մի հատ խանութ չի մնալու»,- ասել է ասել է տնտեսվարողներից մեկը:

 

Նշենք, որ սեպտեմբերի 5–ին ՀՀ կառավարության առաջ բողոքի ակցիա էր անցկացվել, որի ժամանակ տնտեսվարողները Պետական եկամուտների կոմիտեից պահանջել էին արգելել «Վայլդբերիզ»–ից ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ըստ հրապարակումների` ՊԵԿ-ը դիմել է «Վայլդբերիզ»-ին` վերահսկողություն սահմանելու և արգելափակելու «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։

 

«Վայլդբերիզ»-ից արձագանքեցին, որ տեխնիկական խնդիր է եղել, որը վերացվել է։


  •  

Քաղաքականություն