ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գետերի վերածված փողոցներ, ցեխի ալիքներ. Կրանսկոյարսկի երկրամասում մոլեգնում են առատ տեղումները

Կրասնոյարսկի երկրամասում առատ տեղումների պատճառով Աչինսկ քաղաքի փողոցները ջրի տակ են անցել: Այս մասին գրում է Readovka–ն:
 

Քաղաքը տուժել է հորդառատ անձրևների և կարկուտի հետևանքով։ Ականատեսները կադրեր են տարածում մոլեգնող վատ եղանակի հետևանքներից՝ գետերի վերածված փողոցներ, ցեխի ալիքներ:

 

Այժմ Աչինսկի որոշ շրջաններում բակերն ու փողոցները ջրերի պատճառով ճահիճ են հիշեցնում։ Ըստ տեղի բնակիչների՝ քաղաքի անձրևատար և հեղեղատար համակարգերը չեն կարողանում դիմակայել վատ եղանակին:

 

 

Քաղաքականություն