ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհապաղ նախաձեռնել հայ-ռուս-իրանական զորավարժություններ Ջերմուկի մոտակայքում. «Կամք»

«Մենք հստակ տեղեկություններ ունենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան շատ մոտ ժամանակներս Հայաստանի տարածքների դեմ պատրաստվում են հերթական ագրեսիայի։ Հիմնական կետերն են Գեղարքունիքի մարզն ու Վայոց Ձորը, կոնկրետ Ջերմուկ քաղաքը»։ Այս մասին քիչ առաջ կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց մի խումբ քաղաքացիների կողմից իրականացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության համահիմնադիր Վահագն Չախալյանը։

 

«Մենք մեր իշխանություններին առաջարկություն ունենք անհապաղ նախաձեռնել հայ-ռուս-իրանական զորավարժություններ Ջերմուկի մոտակայքում։ Մենք մեզ հետ այս պահանջի վերաբերյալ նամակ ենք բերել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար»,- նշել է  նա։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն