Հասարակություն

Մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով. ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը՝ Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալության մասին

Մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով. ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը՝ Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալության մասին
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն անդրադարձել է ՌԴ քաղաքացի, բլոգեր և ակտիվիստ Միկա Բադալյանի և Sputnik Արմենիա լրատվական գործակալության ռադիոկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանի…

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն անդրադարձել է ՌԴ քաղաքացի, բլոգեր և ակտիվիստ Միկա Բադալյանի և Sputnik Արմենիա լրատվական գործակալության ռադիոկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալությանը։
 

Ինչպես հայտնել էինք` ռազմամթերքի ապօրինի շրջանառության կասկածանքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։
 

ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դիվանագետները կապի մեջ են լրատվական գործակալության խմբագիրների հետ և ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը։
 

«Մենք մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով և քայլեր ենք ձեռնարկելու կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։


 

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանը ՀՀ–ի և Արցախի սահմանին կուտակում է նաև «Յաշմա» և «Կոմանդո» հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ. Թաթոյան

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250