Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները կգիշերեն ՊՆ–ում
Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները կգիշերեն պաշտպանության նախարարությունում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։
«Մեզ այստեղ էին հրավիրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման համար։ Մենք այդ հանդիպմանը սպասում ենք մայիսի 2–ից։ Առավոտյան ժամը 11.00–ից այստեղ ենք ու պարզվում է, որ նախարարը տեղում չէ և մեզ պետք է ընդունի նրա տեղակալ Արման Սարգսյանը։ Մենք մոտ 2 ժամ նրա հետ խոսեցինք, բայց ոչ մի հարցի պատասխան չստացանք։ Ասում է` մենք ստույգ տեղեկություն չունենք, թե ձեր երեխաները որտեղ են։ Այստեղից չենք հեռանալու այնքան, մինչև նախարարը մեզ չընդունի»,–ասել է Մանավազյանը։
Նրա խոսքով` իրենց ուզում են համոզելով շենքից հանել, բայց դա չի ստացվելու։
Հավելենք, որ ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում և պահանջում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում։
Նմանատիպ հոդվածներ
Ստեփանակերտում մարդիկ շարունակում են մնալ Վերածննդի հրապարակում
Ստեփանակերտում մարդիկ շարունակում են մնալ Վերածննդի հրապարակում, որտեղից հետևում են ժամը 21:00-ին մեկնարկած Արցախի Ազգայ...
7-8 ադրբեջանցի հարձակվել են Ալենի վրա, գետնին գցել ու քաշքշելով տարել. ականատես
Այսօր Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետից առևանգված Արցախի հանրապետության 22-ամյա բնակիչ Ալեն Սարգսյանին...
Ադրբեջանցիների կողմից առևանգնված երիտասարդները կալանավորվել են
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Լաչինի անօրինական սահմանային անցակետում «հայ ֆուտբոլիստներ են ձերբակալվե...
20-ամյա աղջկաս դիակը տվեք իմ հողում հուղարկավորեմ. արցախցի Հելենի մոր բաց նամակը Փաշինյանին և Միրզոյանին
Արցախցի Հելենի մայրը բաց նամակ է հղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Այս մաս...