1 միլիարդ դոլարի նոր փաթեթ. Բլինքենն ու Զելենսկին հանդիպել են
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է սեպտեմբերի 6-ին պաշտոնական այցով Կիևում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Իր թելեգրամյան ալիքում Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ներկայացուցիչներին պարբերական պաշտոնական այցերի համար։
Բանակցությունների ընթացքում Վլադիմիր Զելենսկին «մանրամասն» տեղեկացրել է ռազմական հակամարտության գոտում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ուկրաինայի Զինված ուժերի պաշտպանական կարիքների մասին՝ ներառյալ հեռահար զենքեր, հրետանային և զրահատեխնիկա:
Նաև Զելենսկին հայտարարել է Ուկրաինայում հակաօդային պաշտպանության համակարգի ուժեղացման և էներգետիկ ոլորտում ԱՄՆ աջակցության անհրաժեշտության մասին, հատկապես ձմռան նախաշեմին։ Կողմերը քննարկել են նաև Վլադիմիր Զելենսկու խաղաղության բանաձևի իրականացման ուղիները։
Էնթոնի Բլինքենը ռազմական հակամարտության սկզբից ի վեր երրորդ անգամ է այցելել Ուկրաինա։ Այցի ընթացքում նա հայտարարել է 1 մլրդ դոլարի օգնության նոր փաթեթի մասին, որից 655 մլն դոլարը կուղղվի ռազմական նպատակներին։ 1 միլիարդ դոլար գումարը ներառում է Պենտագոնի՝ ավելի վաղ հայտարարված զենքի և զինամթերքի փաթեթը, ներառյալ՝ սպառված ուրանի արկերը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն աշխատանքից ազատել է ՊՊԾ պետին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոն...
Շնորհավորելու շատ բան չկա. Փաշինյանը՝ Արցախի նախագահին չշնորհավորելու մասին
Կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերո...
Ասել եմ՝ այո. Փաշինյանը կրկնում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում վերահաստատել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86.600 քառակուսի կմ տարածք...
Վլադիմիր Պուտինն իրավիճակից տեղեկացված է. Նիկոլ Փաշինյան
Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։ Այդ...