ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնստանտինովկայի շուկայի վրա հարձակումը ՌԴ-ի կողմից կանխամտածված ահաբեկչություն է. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Կոնստանտինովկայի շուկայի վրա ՌԴ-ի հարձակմանը և նշել, որ այն Ռուսաստանի կողմից կանխամտածված ահաբեկչություն է:
«Հարվածը կանխամտածված է եղել, մենք հասկանում ենք, թե ինչ են անում: Սա նույնն է, ինչ նախկինում էր, երբ տեղի են ունենում ուկրաինական պաշտպանության ուժերի որոշակի դրական հարձակողական քայլեր, դրանից հետո ռուսները միշտ էլ հարվածում են քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտներին այս կամ այն տեսակի հրթիռներով կամ հրետանու միջոցով: Մենք շատ լավ գիտենք այս ուղղությունը: Մենք հասկանում ենք, որ նրանք դիտմամբ են խոցել… սա Ռուսաստանի Դաշնության հերթական կանխամտածված ահաբեկչությունն է»,- ընդգծել է Զելենսկին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական զորքերը հարվածել են Կոնստանտինովկայի կենտրոնական շուկայի տարածքին։ Հաղորդվում է, որ հարվածի պահին շուկայում շատ մարդիկ են եղել: Հարվածի հետևանքով, նախնական տվյալներով` 16 զոհ և մոտ 31 վիրավորներ կան: Զոհերի և վիրավորների վերջնական թիվը ճշտվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում՝ պանելային քննարկման ժամանակ, անդրադարձել է Լեռնայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». Փաշինյան
«Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոկտեմբերի 5-ին կստորագրվի՞ փաստաթուղթ. Փաշինյանը պատասխանում է
Վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք կստորագրվի փաստաթուղթ հոկտեմբերի 5-ին՝ Գրան...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը` հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մասին
«Մենք մշտապես ուսուցումներ ենք անցկացնում և աշխատում մեր գործընկերների հետ՝ պատրաստականության ապահովման և մեր զինված ուժ...