Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեքենան մխրճվել է ռեստորանի մեջ, կան 2 տասնյակից ավելի տուժածներ․ Տեխաս

ԱՄՆ Տեխաս նահանգում մեքենան մխրճվել է արագ սննդի կետի մեջ, առնվազն 23 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ տեղի ոստիկանությանը հղումով։ Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի՝…

ԱՄՆ Տեխաս նահանգում մեքենան մխրճվել է արագ սննդի կետի մեջ, առնվազն 23 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ տեղի ոստիկանությանը հղումով։

 

Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, Ռոզենբերգ քաղաքում։

 

Տուժածները տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են։ Հրապարակված նկարներում երևում է, որ ամբողջ մեքենան մտել է ռեստորանի շենք՝ առաջացնելով բազմաթիվ ավերածություններ։

 

Վարորդը, որը վթարի հետևանքով չի տուժել, հարցաքննվում է ոստիկանությունում։ Իրավապահները դեռ չեն հստակեցնում՝ արդյոք վարորդի գործողություններում հանցավոր դիտավորություն է եղել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250