ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները ֆիքսել են Ռումինայի ավտոլցակայանում հզոր պայթյունի պահը․ կան տուժածներ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից 13 կմ հեռավորության վրա գտնվող Կրևեդիա քաղաքի ավտոլցակայանում չորս պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 58 մարդ, որոնցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռումինիայի արտակարգ իրավիճակների գլխավոր տեսչությանը։
Տուժել է ՆԳՆ 43 աշխատակից, որոնցից 39-ը՝ հրշեջ, երկուսը՝ ոստիկան, ևս երկուսը՝ ժանդարմ։ Տարբեր բուժհաստատություններ է հոսպիտալացվել 54 մարդ։
Նշվում է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել Կրևեդիայի ավտոլցակայանում շաբաթ երեկոյան։ Երթևեկությունը դադարեցվել է։ Չնայած հրշեջների ջանքերին՝ կրակը տարածվել է գազաբալոնների վրա, ևս մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Փրկարարները 700 մետր շառավղով վտանգավոր գոտուց տարհանել են ավելի քան երեք հազար մարդ։
Ստեղծվել է հակաճգնաժամային կենտրոն, ներգրավվել են շրջակա միջավայրի նախարարության փորձագետներ, որոնց հանձնարարված է հետևել օդի որակին։
Նմանատիպ հոդվածներ
Ղեկին անչափահաս է եղել, փրկարարները դուրս են բերել 3 երեխայի դի. մանրամասներ Վեդում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից
Պարզվել են օգոստոսի 27-ին Վեդի քաղաքում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից մանրամասներ։ Այս մասին հայտնում է ՀՀ փրկարա...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խանդի հողի վրա տղամարդը լողափում դանակահարել է աղջկան՝ հասցնելով 15 հարված. ՌԴ
ՌԴ Կրասնոդարի երկրամասում՝ ծովափին, տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա։ Նա խանդի հողի վրա դանակահարել է աղջկան՝ հասց...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են Պրիգոժինի բիզնես-ջեթում զոհված անձանց մասունքներից տեսակադրեր
Համացանցում տարածվել են տեսակադրեր, որոնցում երևում են Պրիգոժինի բիզնես-ջեթում զոհված անձանց մասունքների տեսակադրերը։ Նշ...
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 17:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...