ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է վթարի պահը․ ինչպես է Toyota-ն արգելված հատվածով շրջադարձ կատարում
Ինչպես է Toyota Camry-ի վարորդը կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ վթարային իրավիճակ ստեղծում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար, ինչն էլ դառնում է ողբերգական ավտովթարի պատճառ։ Տեսանյութը հրապարակել է Shamshyan.com-ը։
Ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին Արմավիրի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Զվարթնոցի վարչական տարածքում, բախվել են Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Toyota Camry-ն վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 63-ամյա Աշոտ Հակոբյանը, ով տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն, իսկ 07-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 65-ամյա Գուրգեն Մարկոսյանը, նա տեղում մահացել էր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները ֆիքսել են Ռումինայի ավտոլցակայանում հզոր պայթյունի պահը․ կան տուժածներ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից 13 կմ հեռավորության վրա գտնվող Կրևեդիա քաղաքի ավտոլցակայանում չորս պայթյուն է տեղի ուն...
11 մարդ մահացել է, 95-ը ՝ վիրավորվել․ Թուրքիայում ժամերի տարբերությամբ երկու վթար է տեղի ունեցել
11 մարդ մահացել է, 95-ը ՝ վիրավորվել երկու ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, որոնք ժամերի տարբերությամբ տեղի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում
Հրդեհ է բռնկվել Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում։ Tert.am-ի տրամադրության տակ կադրեր են հայտնվել դեպքի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F-4» կործանիչի բեկորն ընկել է Անկարայում բաց ավտոկայանատեղիի տարածք
Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F-4» կործանիչի մի մասը անհայտ պատճառներով ընկել է Անկարայում բաց ավտոկայանատեղիի տարածք: Ա...