ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հեղեղումների պատճառով կենտրոնական Հունաստանում կա զոհ և անհետ կորած
Հունաստանի կենտրոնական մասում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել, որի հետևանքով 1 մարդ է մահացել, ևս 1-ը՝ անհետ կորել։
Տարերքներից տուժել են Վոլոս քաղաքը և հարակից մի քանի բնակավայրեր. այնտեղ ջրածածկ են եղել հարյուրավոր տներ, ինչպես նաև ճանապարհներ։ Վոլոսի ոստիկանությունը վտանգավոր եղանակային երևույթների կապակցությամբ արգելել է ավտոմեքենաների երթևեկությունը քաղաքի փողոցներում և բնակիչներին հորդորել դուրս չգալ տներից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ի երեկոյան Հունաստանում ամպրոպներ են սկսվել, որոնք տևել են շուրջ 10 ժամ։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ առաջիկա օրերին երկրում վատ եղանակային պայմանները կշարունակվեն: Սպասվում է նաև, որ սեպտեմբերի 5-ին ավելի ուշ և սեպտեմբերի 6-ին կենտրոնական Հունաստանում տեղումները կհասնեն շուրջ 650-700 մմ-ի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները ֆիքսել են Ռումինայի ավտոլցակայանում հզոր պայթյունի պահը․ կան տուժածներ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից 13 կմ հեռավորության վրա գտնվող Կրևեդիա քաղաքի ավտոլցակայանում չորս պայթյուն է տեղի ուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է վթարի պահը․ ինչպես է Toyota-ն արգելված հատվածով շրջադարձ կատարում
Ինչպես է Toyota Camry-ի վարորդը կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ վթարային իրավիճակ ստեղծում ВА...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշակերտուհու ուսապարկի մեջ պայթել է լիցքավորիչը, մարդկանց հեռացրել են տարածքից․ ՌԴ
ՌԴ Սանկտ Պետերբուրգի մարզադահլիճի հենց միջանցքում աշակերտուհու ուսապարկի մեջ պայթել է լիցքավորիչը (power bank)։ Այս մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում
Հրդեհ է բռնկվել Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում։ Tert.am-ի տրամադրության տակ կադրեր են հայտնվել դեպքի...