Պատահարներ
Ավտովթար Երևանում. տուժել է 2-ամյա երեխա. ԶԼՄ
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տուժել է մանկահասակ երեխա։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 15:00-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Փիրումյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը, որը 2-ամյա աղջնակ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով վարորդը կին է եղել, վիրավորն էլ նրա երեխան է:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի փողոցներից մեկում գազատար է կողաշրջվել
Կրակել է համագյուղացու ուղղությամբ և փորձել լքել երկիրը. մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
3.0