Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F-4» կործանիչի բեկորն ընկել է Անկարայում բաց ավտոկայանատեղիի տարածք

Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F-4» կործանիչի մի մասը անհայտ պատճառներով ընկել է Անկարայում բաց ավտոկայանատեղիի տարածք: Այս մասին հայտնել են երկրի ազգային պաշտպանության նախարարությունից։ Նշվում…

Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F-4» կործանիչի մի մասը անհայտ պատճառներով ընկել է Անկարայում բաց ավտոկայանատեղիի տարածք: Այս մասին հայտնել են երկրի ազգային պաշտպանության նախարարությունից։

 

Նշվում է, որ արտակարգ պատահարի հետևանքով տուժածներ չկան։ 

 

«Անկարայի երկնքում թռիչքի ժամանակ մեր երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարության F-4 կործանիչի մի մասը, անհայտ պատճառով, ընկել է  բաց ավտոկայանատեղի։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Էսքիշեհիրում, զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250