Օլաֆ Շոլցը վնասվածք է ստացել սպորտով զբաղվելու ժամանակ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կիրակի՝ սեպտեմբերի 3-ին, Հեսսեն կատարելիք այցը չեղարկվել է։ Գերմանիայի կանցլերը վնասվածք է ստացել սպորտով զբաղվելու ժամանակ, գրում է Frankfurter Rundschau-ն։
Շոլցը վազելիս ընկել և դեմքին կապտուկներ է ստացել, ասել է դաշնային կառավարության մամուլի քարտուղարը: Սակայն առաջիկա շաբաթվա համար նախատեսված նրա հանդիպումները փոփոխության չեն ենթարկվել։
Հեսսեն կատարելիք այցով դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը ցանկացել էր հարգանքի տուրք մատուցել իր կուսակցական ընկեր Միքայել Ռոթի, որպես Գերմանիայի Բունդեսթագի անդամի, 25-ամյա գործունեությանը։
Ռոթը դաշնային կանցլերին հրավիրել էր իր հայրենի քաղաք, որտեղ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչը երիտասարդ տարիքում իր առաջին քայլերն էր արել տեղական քաղաքականության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Կյանքից զրկված զինվորները կրակել են միմյանց վրա․ պատճառը հայտնի է. նոր մանրամասներ
Ինչու է Սյունիքի զորամասերից մեկում երկու զինծառայող կյանքից զրկվել՝ մահացու հրազենային վիրավորում ստանալով: ArmLur -ի տ...
Հայաստանի զորոմասերից մեկում 2 զինծառյող է մահացել. ՊՆ
Հայաստանի զորոմասերից մեկում 2 զինծառյող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը «Օգոստոսի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. մահացածները քույրեր են
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։58-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ս...
«Բացարձակ սուտ» է. Պեսկովը հերքել է Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանն առնչությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ սուտ» է որակել այն պնդումները, թե, իբր, Կրեմլը կարող էր մասնակից...