Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն է տարածել
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում:
«Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով»,- ընդգծում են գերատեսչությունից։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ թշնամին օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Կեղծ խաղարարար Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և մեկ վիրավոր։
ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր նաև, որ թշնամին ականանետ է կիրառում։