ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարգիս Ստեփանյանը՝ պարաբազկամարտի աշխարհի չեմպիոն
Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, զինհաշմանդամ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը 2023 թվականի պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։ Այս մասին հայտնում է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նա հանդես է եկել 80 կգ քաշայինների կարգում և ձախ ձեռքով հաղթանակ է տարել վրացի Լաշա Միկավայի նկատմամբ։
Վրաստանի ներկայացուցիչն ԱԱ–ում նվաճել է արծաթե մեդալ, իսկ բրոնզը նվաճել է Ուկրաինայի մարզիկը։
Նշենք, որ աշխարհի 25-րդ առաջնությունն անցկացվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ Հայաստանի հավաքականը մրցումներին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու տարբեր բարերարների աջակցությամբ։
Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 25-ին և ընթանալու է մինչև սեպտեմբերի 3-ը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հուզիչ կադրեր․ ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ավարտում է կարիերան
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Ֆուտբոլիստը հուզիչ հոլովակով դիմել է հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ ֆուտբոլի հավաքականը պատրաստվում են Թուրքիայի և Խորվաթիայի հետ խաղերին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է պատրաստվել Թուրքիայի և Խորվաթիայի հետ խաղերին: Եվրո-2024-ի ընտրական հանդիպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ պարածանրամարտիկն աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
Պարածանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդ 49 կգ–ային Խորեն Ծատուրյանը Պարածանրամարտի աշխարհի երիտասարդակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ պատանի մարմնամարզիկները 8 մեդալ են նվաճել Կահիրեում
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երիտասարդ մարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ընդհանուր 4...