Ոսկեգույն «Mercedes-Benz»-ը Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել
Օգոստոսի 31-ին, ժամը 18:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած․ առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, այնուհետև հոսպիտալացրել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը։