Արջը հարձակվել է այծերին արածեցնող 29-ամյա տղամարդու վրա

Այսօր՝ օգոստոսի 31-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
 Ժամը 19:00-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ հագուստները պատառոտված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը , ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Վայոց ձորի մարզի բնակիչ 29-ամյա Լևոն Ղազարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Եղեգիս գյուղի անտառտնտեսության տարածքից: 

Կայքի տեղեկություններով Լ. Ղազարյանը Եղեգիս գյուղի անտառտնտեսության տարածքում այծերին արածեցնելուց է եղել, երբ արջը հարձակվել է այծերի վրա և նա փորձել է արջից այծերին փրկել, սակայն արջը, որը հավանաբար քոթոթ է եղել, պատառոտել է նրա շորերը, ապա նա մի կերպ փրկվել է ու տեղափոխվել հիվանդանոց:  

«Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Պատահարներ