Իգոր Ստրելկով-Գիրկինը ցանկություն է հայտնել մասնակցել ՌԴ-ի կայանալիք նախագահական ընտրություններին
Իգոր Գիրկինը (Ստրելկով), ով ծայրահեղականության մեղադրանքով գտնվում է քննչական մեկուսարանում, իրեն առաջարկել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում։
Նրա սոցցանցերում մի գրառում է հայտնվել, որում նա իրեն համեմատում է երկրի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ Ստրելկովի՝ նա այնքան էլ «դյուրահավատ» և «բարի» չէ, չունի միլիոնատեր ընկերներ և ծանրաբեռնված չէ խոստումներով։
Հիշեցնենք` Մոսկվայում հուլիսին ձերբակալվեց ազգայնական Իգոր Գիրկինին, որը նախագահ Վլադիմիր Պուտինին հրապարակավ քննադատել էր Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիան» ոչ արդյունավետ իրականացնելու և նպատակներին չհասնելու համար: Գիրկինին ներկայացրել են ծայրահեղական կոչեր հնչեցնելու մեղադրանք: Ներկա պահին Գիրկինը կալանավորված է, գտնվում է քրեակատարողական հիմնարկում:
Հավելենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենա 2024թ-ին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օ...
Զախարովան` Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին
Կողմերը պետք է կատարեն իրենց պայմանավորվածությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացու...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է». Մեթյու Միլլեր
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը «Լուրերի»...
Արցախի ԱԳՆ պարզաբանել է, թե որ դեպքում է հնարավոր Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը
Արցախյան կողմը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով փորձել այս դժվար հակամարտության փոխընդունելի լուծու...