Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 31-ին` ժամը 10:55-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ երեկ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն էր տարածել ՀՀ սահմանի հետ կապված։ ՀՀ ՊՆ-ն ուշ երեկոյան հայտնեց, որ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն օգոստոսի 30-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չունի իրականության հետ որևէ առնչություն. Արցախի ՊԲ
Արցախի պաշտպանության բանակը Փարիզ–Պեկին և Թել Ավիվ–Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշմա...
Ադրբեջանը հրթական ապատեղեկատվությունն է տարածում. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 2-...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են...
Ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկակ...