Պատահարներ

Ուֆայի մեկուսարանում մահացած են գտել նռնակ պայթեցնելու սպառնալիքներ հնչեցրած զինվորին

Ուֆայի մեկուսարանում մահացած են գտել նռնակ պայթեցնելու սպառնալիքներ հնչեցրած զինվորին

Ուֆայի քննչական մեկուսարանում մահացած են գտել զինվորականի, ով օգոստոսի սկզբին սպառնացել է նռնակ պայթեցնել մայրուղու վրա՝ բենզալցակայանի մոտ և հանձնվել է այն բանից հետո, երբ Բաշկորստոստանի ղեկավար Ռադի Խաբիրովը խոստացել է օգնել իրեն։ Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպան է եղել, գրում է KP-Ufa-ն՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին։ 

112 թելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ 39-ամյա Իլդար Բուլատովի դին իր խցում հայտնաբերելուց հետո Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել։ Baza հրատարակությունը պարզաբանում է, որ դեպքը տեղի է ունեցել Ուֆայի թիվ 1 քննչական մեկուսարանում։ 

Բաշկիրիայի հանրային մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Օլեգ Գալինը ТАСС-ի հետ զրույցում նույնպես հայտնել է, որ զինվորականն ինքնասպան է եղել քննչական մեկուսարանում։ «Ըստ միջանցքի տեսախցիկների ձայնագրության՝ պարզ է, որ ոչ ոք չի եկել նրա մոտ, նրան խցից դուրս չեն բերել»,- ընդգծել է նա։ 

Ինչպես հայտնում է UFA1.ru պորտալը՝ տղամարդը պայմանագրային զինծառայող է եղել Ուկրաինայում ռազմական գործողության գոտում՝ Ռուսաստանի հերոս Ալեքսանդր Դոստավալովի անվան բաշկիրական գումարտակի կազմում։ Նա գնացել է այնտեղ որպես կամավոր և հետագայում առանց թույլտվության լքել Ռոստովի մարզի զորամասը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250