Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԹՍ–ներով զանգվածային հարձակում Ռուսաստանում. կադրերում ԱԹՍ–ներով հարձակումն է Պսկովի օդանավակայանի վրա

Ռուսական ՀՕՊ ուժերը Բրյանսկի մարզում խոցել են ինքնաթիռի տիպի երեք անօդաչու թռչող սարքեր,  երկուսը՝ Օրլովսկայայում, երկուսը՝ Ռյազանում, ևս երկուսն էլ՝ Կալուգայում: Առավոտյան մեկ այլ անօդաչու…

Ռուսական ՀՕՊ ուժերը Բրյանսկի մարզում խոցել են ինքնաթիռի տիպի երեք անօդաչու թռչող սարքեր,  երկուսը՝ Օրլովսկայայում, երկուսը՝ Ռյազանում, ևս երկուսն էլ՝ Կալուգայում: Առավոտյան մեկ այլ անօդաչու թռչող սարք է խոցվել Մոսկվայի մարզի Ռուզսկի շրջանի վրա։ Բացի այդ, անօդաչուների հարձակում է հետ մղվել նաև Սևաստոպոլի ծոցի տարածքում։ Այս մասին գրում է Kommersant.ru–ն:

Նշվում է, որ գիշերը անօդաչուով հարձակում է եղել նաև Պսկովի օդանավակայանի վրա:

Պսկովի մարզի նահանգապետ Միխայիլ Վեդերնիկովը հայտնել է, որ պաշտպանության նախարարությունը հետ է մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը Պսկովի օդանավակայանի վրա։  ТАСС-ի փոխանցմամբ՝ չորս Իլ-76 ինքնաթիռ է վնասվել:

 

Պսկովի միջազգային օդանավակայանը գտնվում է քաղաքի հարավ-արևելյան ծայրամասում: Օդանավակայանի կայքում նշվում է, որ այն ոչ միայն քաղաքացիական է, այլև ռազմական։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250