Սուրեն Պապիկյանը պատրաստ է հանդիպել «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողների հետ․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ծնողներին փոխանցել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը՝ առաջիկայում հանդիպում ունենալ նրանց հետ, Armenia Today-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողների ՊՆ շենք մտնելն ու նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանիդպում պահանջելը։
«Ծնողները հանդիպել են ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ, այժմ ընթացքի մեջ է ԲՀԱ (Բարոյահոգեբանական ապահովում) վարչության պետի հետ հանդիպումը։ Պաշտպանության նախարարի տեղակալը ծնողներին հայտնել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը՝ առաջիկայում հանդիպումներ ունենալ ծնողների հետ»,- ասել է Թորոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները կգիշերեն պաշտպանության նախարարությունում։
Հավելենք, որ ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում և պահանջում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել
ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությանը: «Ադրբեջանի պաշտպանությ...
35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ–ն: «ԶՈՒ որևէ զորա...
Արցախի ՊՆ արձագանքը՝ ադրբեջանական կողմի հայտարարությանը
Արցախի ՊԲ-ն ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը: Այս մասին նշվում է Արցախի ՊՆ տարած...
Զելենսկին աշխատանքից ազատել է երկրի ՊՆ ղեկավարին. հայտնի է` ով կփոխարինի նրան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի պաշտպանության նախարարին: Այժմ Ալեքսեյ Ռեզնիկովի փոխ...