Ֆրանսիայի կառավարությունը մեկնաբանել է Գաբոնում տեղի ունեցած հեղաշրջումը
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ Փարիզը վերահսկում է իրավիճակը Գաբոնում զինվորականների կողմից հայտարարված հեղաշրջումից հետո։ Այս մասին գրում է Reuters-ը։
Հայտարարությունը Բորնը արել է դեսպանների կոնֆերանսում եւ կոնկրետ մանրամասներ չի պարունակում։
Մինչ այս ԵՄ-ն հայտարարել էր, որ եթե երկրում հեղաշրջման մասին լուրերը հաստատվեն, ապա դա կդիտարկվի աֆրիկյան տարածաշրջանի ապակայունացման գործոն։
Օգոստոսի 30-ի առավոտյան Գաբոնի մի խումբ բարձրաստիճան սպաներ ելույթ են ունեցել երկրի գլխավոր հեռուստաալիքի՝ Գաբոն 24-ի եթերում՝ նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկման և կառավարական հաստատությունների լուծարման մասին հայտարարությամբ։ Սպաներն ասացին, որ իրենք իշխանությունն իրենց ձեռքն են վերցնում և ներկայացնում են երկրի պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերը: Այս ֆոնին տեղեկություններ են ստացվել մայրաքաղաք Լիբրևիլում փոխհրաձգության մասին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օ...
Զախարովան` Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին
Կողմերը պետք է կատարեն իրենց պայմանավորվածությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացու...
Արցախի ԱԳՆ պարզաբանել է, թե որ դեպքում է հնարավոր Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը
Արցախյան կողմը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով փորձել այս դժվար հակամարտության փոխընդունելի լուծու...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է». Մեթյու Միլլեր
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը «Լուրերի»...