4–մետրանոց ծառն ընկել է Կապան-Տաթև ավտոճանապարհին
Սյունիքի մարզի Կապան-Տաթև ավտոճանապարհին ծառ է ընկել` միակողմանի փակելով ճանապարհը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր ժամը 06:20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձավեր-Վերին Խոտանան ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 25-րդ կմ-ին ծառը (մոտ 4 մետր) շրջվել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի փակ»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ փրկարարները քաղաքացիների հետ համատեղ մասնատել են շրջված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
[50fd9dc0046ce724ff564929ee2d45c5.jpg]
[0c18c89d7735a81aee08dffcd8d6e84f.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ղեկին անչափահաս է եղել, փրկարարները դուրս են բերել 3 երեխայի դի. մանրամասներ Վեդում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից
Պարզվել են օգոստոսի 27-ին Վեդի քաղաքում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից մանրամասներ։ Այս մասին հայտնում է ՀՀ փրկարա...
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 17:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
11 մարդ մահացել է, 95-ը ՝ վիրավորվել․ Թուրքիայում ժամերի տարբերությամբ երկու վթար է տեղի ունեցել
11 մարդ մահացել է, 95-ը ՝ վիրավորվել երկու ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, որոնք ժամերի տարբերությամբ տեղի...
25-ամյա տղամարդը ձեռքերով հարվածներ է հասցրել մատուցողուհու դեմքին․ հնչել են կրակոցներ
Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները, համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ, օգոստոս...