Ղեկին անչափահաս է եղել, փրկարարները դուրս են բերել 3 երեխայի դի. մանրամասներ Վեդում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից
Պարզվել են օգոստոսի 27-ին Վեդի քաղաքում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից մանրամասներ։ Այս մասին հայտնում է ՀՀ փրկարար ծառայությունը։
Վեդի-Նոր ուղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․, ծնված 2008 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրանցքում:
Փրկարարները քարշակման միջոցով կողաշրջել են ավտոմեքենան, դուրս բերել վարորդի և ուղևորներից մեկի (Վ․ Ս․, ծնված 2010 թ.) դիերը, ամբարձիչի միջոցով ջրանցքից դուրս բերել ավտոմեքենան և մյուս ուղևորի (Է․ Ղ․, ծնված 2008 թ.) դին, հոսանքազրկել ավտոմեքենան, մոտեցրել այն ավտոքարշակին, իսկ դիերը՝ շտապօգնության ավտոմեքենային։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Վեդիում ավտոմեքենան ընկել է ջրանցքը, ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 17:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
11 մարդ մահացել է, 95-ը ՝ վիրավորվել․ Թուրքիայում ժամերի տարբերությամբ երկու վթար է տեղի ունեցել
11 մարդ մահացել է, 95-ը ՝ վիրավորվել երկու ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, որոնք ժամերի տարբերությամբ տեղի...
Վեդիում ավտոմեքենան ընկել է ջրանցքը․ ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի
Օգոստոսի 27-ին, ժամը 14։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները ֆիքսել են Ռումինայի ավտոլցակայանում հզոր պայթյունի պահը․ կան տուժածներ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից 13 կմ հեռավորության վրա գտնվող Կրևեդիա քաղաքի ավտոլցակայանում չորս պայթյուն է տեղի ուն...